Հիմա էլ նոր մոդա՞ է, ինչ է, հենց ակտիվ ռազմական գործողություններ են սկսվում, միանգամից ֆբ-ում ծլում են «ռազմական փորձանքագետները», թե բա՝ վայ-վույ, հանկարծ զինվորական շարասյուները չնկարեք-գցեք սոցցանցեր...
Մեր արժեքային ճգնաժամի և քաղաքական մտքի դեգրադացման արդի օրինակն այն է, թե հանրային տրանսպորտի հարցը, ի վերջո, ով լուծեց՝ Հայկ Մարությա՞նը, թե՞ ՀՀ կառավարությունը։
Ալիևի՝ «ռուսական կայսերական քարտեզներում Սևանա լիճ գոյություն չունի, այլ կա Գյոյչա» հայտարարությունը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին ջրային ճգնաժամի և տարածաշրջանային ռեսուրսների վերահսկման նկրտումների համատեքստում...